Логотип

Նարեկ Մկրտչյանի ագրեմանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում ստացվել է, սակայն մեկնումը հետաձգվում է

Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է ՀՀ նոր դեսպանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ագրեմանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Միաժամանակ ԶԼՄ-ն հավելել է, որ Մկրտչյանի մեկնումը ԱՄՆ ուշանում է, պաշտոնական պատճառը հայտնի չէ։

«Իշխանության ներսում միանշանակ չի գնահատվել Մկրտչյանի նշանակումը: Համարում են, որ նա ձախողվել է նախարարի պաշտոնում, և նրան չէր կարելի նման կարևոր երկրում դեսպան նշանակել»,- նշել է թերթը:

Լրատվականը հիշեցրել է, որ դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել է 2021թ. օգոստոսի 2-ին՝ չորս տարվա պաշտոնավարման ժամկետով։ Հետևաբար, դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2025թ. օգոստոսի 2-ին և փաստացի նա օգոստոսի 3-ից լիազորված չէ հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։

Մայիսին մամուլը գրել էր, որ Մկրտչյանը հավակնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին։

Armenia Today