Логотип

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարացվեց

«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել նրան նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը։ Որոշման հրապարակումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց՝ հենց այդ պահից անժամկետ հացադուլ հայտարարելու մասին։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են նոյեմբերի 13-ին՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ընդ որում, ձերբակալությունն իրականացվել է վաղ առավոտյան՝ ԱԱԾ դիմակավորված ծառայողների կողմից։ Սաղաթելյանն ու Սամսոնյանը մեղադրվում են հրապարակային խոսքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Ի դեպ, փոդքաստի հեղինակների այս հայտարարությունն արվել է Ալեն Սիմոնյանի՝ «Շան լակոտներ» արտահայտությանն ի պատասխան։ Սիմոնյանի կողմից վիրավորական արտահայտությունների համար, սակայն, քրեական վարույթ չի նախաձեռնվել։

«Փաստինֆո»