ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը չի հերքել այն տեղեկությունները, որ նախարարությունը 100 միլիոն դրամի ապահովագրական պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։
Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում համապատասխան հարցին պատասխանելով՝ նախարարը նշել է, որ այն փուլը, երբ գործընթացը պետք է քննարկվեր նախարարական մակարդակով, վաղուց անցել է։ «Մենք միշտ մրցույթ ենք հայտարարում, և ընտրվում է ամենացածր գինն առաջարկողը։ Եթե մեկ դիմորդ համապատասխանում է պահանջներին, մենք ընտրում ենք նրան։ Ոչ մի պահանջ չի խախտվել։ Այն կարող է կոչվել «Սիլ» կամ այլ կերպ, բայց մեզ համար կարևորն այն է, որ ապահովագրություն լինի»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ «Սիլ» ընկերությունը պատկանում է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
News.am
