Логотип

Նեթանյահու․ Իսրայելը առաջադեմ հարձակողական սպառազինություն է մշակում և տալիս նաև ԱՄՆ-ին

Իսրայելը առաջադեմ հարձակողական սպառազինությունների մշակում է իրականացնում և դրանք տրամադրում նաև ԱՄՆ-ին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն լրագրող Բեն Շապիրոյին տված հարցազրույցում:

«Մոլորակի ամենաառաջադեմ հարձակողական սպառազինությունը, որից չունի ոչ մի գերտերություն, մշակում է Իսրայելը, իսկ Իսրայելը փոխանցում է նաև ԱՄՆ-ին»,-հայտարարել է նա:

Վարչապետ Նեթանյահուն նաև նշել է, որ իր երկիրն ԱՄՆ-ին աջակցում է ոչ միայն հարձակողական, այլև պաշտպանական տեխնոլոգիաներով, ինչպես նաև հետախուզական տվյալներով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին հրապարակել է Գազայում իրավիճակի կարգավորման պլանը, որը բաղկացած է 20 կետից: Առաջարկը նախատեսում է անհապաղ հրադադար՝ 72 ժամվա ընթացքում պատանդներին ազատ արձակելու պայմանով։

Ծրագիրը նաև ենթադրում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և այլ խմբավորումներ պետք է համաձայնեն չմասնակցել Գազայի հատվածի կառավարմանը ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ անուղղակիորեն: Ոլորտի վերահսկողությունը պետք է անցնի տեխնոկրատ իշխանություններին՝ միջազգային մարմնի հսկողության ներքո, Թրամփի գլխավորությամբ։

Հոկտեմբերի 5–ին Թրամփը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կավարտվի Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման և ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատելու իր ծրագրի առաջին փուլը:

Sputnik Արմենիա