Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ «Իրանը ենթարկվում է կործանման», քանի որ ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցնում օդից բալիստիկ հրթիռների և միջուկային զարգացման նրա ծրագրերին, բայց ավելացրել է, որ վարչակարգի իրական փոփոխման համար «ցամաքային բաղադրիչ» է պահանջվում, տեղեկացրել է CNBS-ը։
«Դուք հո չեք ուզում մի այաթոլային փոխարինել մյուսով,- ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսում։- Դուք հո չեք ուզում Հիտլերին փոխարինել Հիտլերով»։
Նա նշել է, որ իրանցի ժողովուրդը ի վերջո պետք է «հասնի այդ պահին»։
«Մենք կարող ենք պայմաններ ստեղծել, բայց, գիտեք, իրենք պետք է օգտվեն այդ պայմաններից որոշակի պահի»,- ասել է նա։
Հեղափոխությունը չի կարող տեղի ունենալ «միայն օդից», շարունակել է նա։ «Օդից կարելի է շատ բան անել, և մենք դա անում ենք, բայց… պետք է լինի նաև ցամաքային բաղադրիչ»։
Նրա խոսքերը բաց հնարավորություն են թողել, որ նման գործողությունները ցամաքում կարող են ստանալ ամենատարբեր ձևեր։ «Գոյություն ունեն այդ ցամաքային բաղադրիչի բազմաթիվ տարբերակներ, և ես ինձ թույլ կտամ ձեզ չներկայացնել այդ բոլոր հնարավորությունները»։
Այս մեկնաբանությունները հնչել են այն բանից մի քանի ժամ անց, երբ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Օվալաձև աշխատասենյակում, հայտնել էր, որ ամերիկյան զորքեր չի ուղարկի Մերձավոր Արևելք։
Նեթանյահուն նաև քանիցս մերժել է այն մեղադրանքները, որ Իսրայելն է փաստացի ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ։ Նրա խոսքով՝ Թրամփին համոզել պետք չէր Իրանի միջուկային սպառնալիքի հարցում, «նա է դա բացատրել ինձ, ոչ թե ես՝ նրան», նշել է վարչապետը։
News.am
