Логотип

Նիկոլը անկախացավ, երբ հասկացավ, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները

Երբ 2022 թվականին մենք հասկացանք, որ ՀԱՊԿ-ը չի կատարել, չի կատարում և չի կատարելու մեր նկատմամբ իր պարտավորությունները, մենք անկախացանք, քանի որ հասկացանք, որ պետք է հույսներս դնենք մեզ վրա։ Հոկտեմբերի 1-ին կառավարության ժամի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հասկացանք, որ նախկին իշխանությունների իբր կառուցված անվտանգության համակարգը փուչիկ դուրս եկավ։ Դա պարզապես գործիք էր մեր պետության կայանալը կանխելու համար։ Մենք այդ ամենը չհասկացանք 2020 թվականին»,- նշել է նա։

News.am