Логотип

«Նիկոլը պետք է հեռանա», «Ազատություն գերիներին». ՀՅԴ երիտասարդների ակցիան ԱՄՆ-ում և Կանադայում

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության երիտասարդ անդամներն ԱՄՆ-ում և Կանադայում ակցիաներ են իրականացրել հայ ռազմագերիների ազատության, Արցախ վերադարձի և ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ, տեղեկացրել են ՀՅԴ-ից։

Հայ երիտասարդաց դաշնակցության (AYF) անդամ երիտասարդները, մասնավորապես, բողոքի ակցիա են իրականացրել Լոս Անջելեսում տեղակայված ՀՀ հյուպատոսության առջև։

Երիտասարդները հյուպատոսության դարպասներին փակցրել են «5 տարի առաջ Նիկոլը հանձնեց Շուշին և մեր սուրբ հողերը» և «Ազատ Արցախ, ազատություն հայ ռազմագերիներին, Նիկոլը պետք է հեռանա» գրությամբ պաստառներ։

Նոյեմբերի 9-ին լրացել է 44-օրյա պատերազմի ավարտի 5-րդ տարին։

Armenia Today