Логотип

Նման դիվանագիտական աղետ դեռ չի եղել․ Իսրայելի ընդդիմության առաջնորդը՝ Իրանի հետ համաձայնագրի մասին

Իսրայելական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը քննադատել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Իրանի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու համար։

«Մեր ողջ պատմության ընթացքում դեռևս չի եղել նման մասշտաբի դիվանագիտական ձախողում։ Իսրայելը նույնիսկ ներկա չի եղել բանակցությունների սեղանի շուրջ, երբ ընդունվում էին մեր ազգային անվտանգության հիմքերին առնչվող որոշումները», — գրել է Լապիդը X սոցիալական ցանցի իր էջում։

Ըստ իսրայելական ընդդիմության առաջնորդի՝ թեև «զինվորականներն արեցին այն ամենը, ինչ իրենցից պահանջվում էր, իսկ հանրությունը ցուցաբերեց զարմանալի տոկունություն», Նեթանյահուն «դիվանագիտական ու ռազմավարական պարտություն կրեց և չհասավ իր իսկ առաջադրած նպատակներից և ոչ մեկին»։

«Մեզ տարիներ կպահանջվեն Նեթանյահուի ամբարտավանության, անփութության և ռազմավարական պլանավորման բացակայության հետևանքով առաջացած դիվանագիտական ​​և ռազմավարական վնասը վերականգնելու համար», – հավելել է նա։

News.am