Логотип

Նոբելյան ինստիտուտը հետաքննում է Խաղաղության մրցանակի դափնեկրի անվան արտահոսքը

Նոբելյան կոմիտեն կստուգի տեղեկատվության հնարավոր արտահոսքը խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյի վրա խաղադրույքների աննորմալ աճի ֆոնին, Aftenposten-ին ասել է Նոբելյան ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարպվիկենը:

Նորվեգական պարբերականի տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը ՝ դափնեկրի հայտարարման նախօրեին, Polymarket-ի՝ իրադարձությունների ելքի վրա խաղադրույքների խոշորագույն հարթակի կայքում սկսել են կտրուկ աճել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի վրա կատարված խաղադրույքները: Երկու ժամվա ընթացքում Մաչադոյի մրցանակ շնորհելու հավանականությունը3,75%-ից հասել է 72,8%-ի: Վենեսուելացի քաղաքական գործչի հաղթանակի համար կատարվել են մի քանի խոշոր խաղադրույքներ, որոնցից մեկը գերազանցել է 67 հազար դոլարը: Երեքօգտատերեր շուրջ 300 հազար նորվեգական կրոն են վաստակել՝ գումար դնելով այն բանի վրա, որ Մաչադոն խաղաղության մրցանակ կստանա, նշում է պարբերականը:

«Մենք, որպես կանոն, գաղտնիքները շատ լավ ենք պահում հենց այն պատճառով, որ բոլոր քննարկումները, թե ովքեր են առաջադրվել, գաղտնի են պահվում հիսուն տարի», — հրատարակությանը հայտնել են Նոբելյան կոմիտեում:

Հոկտեմբերի 10-ին ՕսլոյումՆոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին: Այսպիսով, կոմիտեն շրջանցեց ԱՄՆ նախագահ ԴոնալդԹրամփիթեկնածությունը։ Դրանից հետո Սպիտակ տունըհայտարարություն արեց, որ Թրամփը կշարունակի «խաղաղության համաձայնագրեր կնքել ամբողջ աշխարհում» և կարգավորել ռազմական հակամարտությունները՝ չնայած Նոբելյան հանձնաժողովի որոշմանը:Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նոբելյան կոմիտեն մեկ անգամ չէ, որ խաղաղության մրցանակ է շնորհել նրանց, ովքեր խաղաղության համար ոչինչ չեն արել։ Նրախոսքով՝ Նոբելյան կոմիտեի հեղինակությունը վերջին տարիներին զգալի չափով նվազել է։

Sputnik Արմենիա