Логотип

Նոր մեղադրանք Միքայել Հարությունյանին և Էնրիկո Ապրիամովին. նախկին նախարարը կրկին հետախուզվում է

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել:

Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, նախկին պաշտոնյան այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ մեղադրանքի՝ պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած նրան, որ մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանի համար։

Այս գործով մեղադրյալ է ներգրավվել նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։

News.am