Նուբարաշենի աղբավայրում 27 փրկարար է աշխատում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աղբավայրում հրդեհ է բռնկվել, Երևանի տարբեր հատվածներից երևում է աղբավայրից բարձրացող ծխի մեծ ամպը։
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է հոկտեմբերի 9-ին` ժամը 23։53-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,– հայտնեցին ՆԳՆ–ից։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ հրդեհի հիմնական օջախը մարվել է։