Логотип

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկին կախված են հայտնաբերել

«Նուբարաշեն» քրեական կատարողական հիմնարկի կալանավորվածներից մեկին այսօր կախված են հայտնաբերել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Ժամը 04:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.)»,– ասաց նա:

Քրեակատարողական հիմնարկ հրավիրված շտապօգնության բժիշկներն արձանագրել են կալանավորված անձի կենսաբանական մահը:

ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Sputnik Արմենիա