18 արդարների գործով դատական նիստի ավարտից առաջ խոսքի հնարավորության թույլտվություն խնդրեց Բագրատ Սրբազանը։ Նա դատավորին մեղադրեց խտրականության մեջ, որը այսօրվա նիստին վերացրեց Արմեն Ալեքսանյանի, Մովսես Շարբաթյանի նկատմաբ ընտրված տնային կալանքները, բայց երեք ամսով երկարացրեց Կարո Օկումուշյանի տնային կալանքը։
«Դուք, պատվարժան դատարան, այո, արդադատություն եք անում, բայց թույլ տվեք այդ բառը ստուգաբանել, դատում եք արդարությունը, ոչ թե արդարադատություն եք անում։ Կարո Օկումուշյանը ինչո՞վ է տարբերվում մյուսներից։ Կարոն ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունի, ինչո՞վ էր տարբեր, կարո՞ղ եք փաստել, վկայել»,-հարցեր հնչեցրեց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց, դատավորը պատժում է ոչ թե Կարոյին, այլ Արթուր Սարգսյանին։
«Բայց դուք տալու եք դրա պատասխանը, 2-3 ամիս հետո, երբ այս իշխանությունները չքվեցին, ո՞վ է տալու դրա պատասխանը։ Ո՞վ»,-ասաց Սրբազանը։
Panorama.am
