Логотип

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ, ԱՅԼԵՎ ՍՏԱԼԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ՝ Ի ՊԱՏԻՎ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԻ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է

«Տեղեկացա, որ հանրային տիրույթում քննարկվում է անվանափոխել Լենինգրադյան փողոցը՝ վերանվանելով այն Քըրք Քըրքորյան փողոցի։

Քըրք Քըրքորյանը անշուշտ հայ ազգի երևելի զավակներից է։ Քըրք Քըրքորյան փողոց Երևանին անշուշտ անհրաժեշտ է ու այն պետք է լինի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Տարբերակները, եթե կարիք լինի, կարող եմ հուշել։ Բայց Երևանում անկասկած պետք է մնա նաև Լենինգրադյան փողոցը՝ որպես ֆաշիզմի ու նացիզմի դեմ անկոտրում պայքարի խորհրդանիշ։

Ավելին. հարկ է նշել, որ հայ ժողովրդի զավակներ Հովսեփ Օրբելին (Էրմիտաժի ղեկավար), ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովն ու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի պաշտպանության սիմվոլներից են։

Կարծում եմ, որ անհրաժեշտ է մայրաքաղաքում ունենալ նաև Ստալինգրադի փողոց (եթե դեռ չկա), որը կխորհրդանշի ֆաշիզմի դեմ հաղթանակն ու հայ ժողովրդի փրկությունը հնարավոր թուրքական ներխուժում-հարձակումից։

Անհերքելի փաստ է, որ Ստալինգրադի ճակատանարտի պարտության ելքի արդյունքում թուրքական 750.000-1 մլն զորամիավորումը պատրաստվում էր հարձակվել նաև Հայաստանի վրա։ Թե դրանից հետո ի՞նչ կմնար Հայաստանից, դժվար չէ պատկերացնել։

Հասկանում եմ, որ որոշ թրքահպատակների դժբախտություն է պատճառել սովետական բանակի հաղթանակը Մեծ Հայրենականում, բայց այդ հաղթանակը նախ ազատագրեց ողջ Եվրոպան նացիզմից, և նաև հայ ժողովրդին հնարավորություն տվեց իր հայրենիքում հզորացնել Հայոց Երկրորդ Հանրապետությունը, որը հիմք հանդիսացավ 1991-ի սեպտեմբերի 21-ին հիմնադրել Հայոց Երրորդ Հանրապետությունը»։

Aysor.am