Շաքիի ջրվեժում «Գենդեր փարթիի» կազմակերպիչը տուգանվել է 80․000 դրամով։ Այս մաին 24News-ին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։
«Բնության հատուկպահպանվող տարածքների խախտման համար նախատեսված է այդքան և այդքան տուգանվել է։ Ֆիզիկական անձանց համար ԲՀՊՏ-ի ռեժիմի խախտումը վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսում է 80 հազար դրամ ֆիզիկական անձի նկատմամբ և 150 հազար դրամ իրավաբանական անձի»,-նշեցին ԲԸՏՄ-ից։
Verelq.am