Логотип

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս ՔՊ-ից

Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։

Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս այս տարվա մայիսին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել՝ կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով։

Ավելի ուշ ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաև Ռազմիկ Մկրտյանը։ Այնուհետև նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։