Логотип

Շիրղոլամին ցավակցական ուղերձ է հղել Հովհաննես Սիմոնյանի ընտանիքին և Իրանի հայ համայնքին

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին ցավակցական ուղերձ է հղել Սպահանում ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ։

Ինչպես հայտնի է, Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը իր աշխատասենյակում զոհվել էր մարտի 26–ին Սպահանի ռմբակոծության ժամանակ։ Ավելի ուշ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Իրանում զոհված հայը` Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը, ՀՀ քաղաքացիություն չի ունեցել։

«Սիրված իրանահայ Հովհաննես Սիմոնյանը նահատակվեց Սպահանում՝ ոճրագործ ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան հարձակման հետևանքով։ Խոնարհվում ենք նրա վեհ հոգու առաջ և աղոթում ենք, որ Հիսուս Քրիստոսի և Մարիամ Աստվածածնի սուրբ ոգին ագրեսորների չարիքը հեռու պահի մեր սիրելի Իրանից և նրա հայ համայնքից»,–նշել է դեսպանն իր ուղերձում։

Sputnik Արմենիա