Логотип

Շոյգու․ «Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստից հետո, փոխանցում է TASS-ը։

«Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար», – ասել է նա։

Շոյգուն հիշեցրել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը կապում է խորը հարավի նավահանգիստները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ։

«Ես դրանում ոչ մի վատ բան և մրցակցություն չեմ տեսնում՝ [որ] ինչ-որ մեկը ինչ-որ բան կշրջանցի, կամ շուրջը տանի, [չկա]»,- նշել է Շոյգուն։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։

News.am