Логотип

Շուրջ 9 ամիս է՝ Սրբազանը բանտում է. Տիգրան Աբրահամյանը հանդիպել է Բագրատ Սրբազանին

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանին․ գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Շուրջ 9 ամիս է՝ Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է։ Այլ բան չէր էլ կարող լինել․ ի սկզբանե կեղծիքներով, զրպարտությամբ և քաղաքական թելադրանքով կարված գործ էր, որը հեռանկար չունի և չի կարող ունենալ։

Ազատությո՛ւն Բագրատ Սրբազանին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր անձանց»։

Aysor.am