Երևանի Կապույտ մզկիթում, այսօր՝ մարտի 23–ին, ի հիշատակ Մինաբի օրիորդաց դպրոցի նահատակ սաների՝ կազմակերպվել է սգահանդես աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, իրանագետների և այլոց մասնակցությամբ։
Միջոցառման ընթացքում, որը կրում է «Ո՛չ պատերազմին և մանկասպանությանը» խորագիրը, տեղի կունենա մոմավառության և ծաղիկներ խոնարհելու արարողություն, որի ընթացքում ներկաները, իրենց զորակցությունը հայտնելով սգացող ընտանիքներին, հարգանքի տուրք կմատուցեն անմեղ նահատակների հիշատակին։
News.am
