ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցնեսները դադարեցնելու իրավիճակ չկա։ Տեղեկությունը սոցցանցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծել է՝ ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ են իրականացնում և հիվանդանոցներում, և առողջության առաջնային պահպանման օղակներում՝ հասկանալու դիմելիության աճը։ Մոնիթորինգ իրականացվում է նաև դպրոցներում և մանկապարտեզներում հաճախելիության և բացակայությությունների թվի մասով։
«Ընդհանուր մանկապարտեզնում և դպրոցներում դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք։ Ունենք հստակ մեթոդ և աշխատանքի մեխանիզմ․ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավելի է, ապա այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Կրթության մեր գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, ու այս տվյալներով դասարաններն ինքնուրույն կարող են հեռավար դասապրոցեսի անցնել»,- նշեց Ավանեսյանը։
Նախարարն ախտանշաններ չունեցող քաղաքացիներին կոչ արեց պատվաստվել՝ նշելով, որ ՀՀ-ում այսօր շրջանառվում է գրիպի A տեսակը, որը բավականին ագրեսիվ է։
Sputnik Արմենիա
