Սոցհարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների շուրջ 60%-ը Իրանի հետ ամերիկաիսրայելական հակամարտությունում սատարում է Իրանին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների պատասխանները։
«Իրանի և ԱՄՆ/Իսրայելի միջև պատերազմում ո՞ր երկրին են սատարում հարցին հարցվածների 57,9 %-ը պատասխանել է` Իրանին, 3,3%-ը՝ ԱՄՆ-ին և Իսրայելին, իսկ 35,9 %-ը ոչ ոքի էլ չի սատարել։ Մարդկանց 2,9%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- ասաց Նավասարդյանը։
Հարցին, թե ով է ավելի պատասխանատու այս պատերազմում՝ 36,7 %-ը կարծում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հավասարապես։ Առանձին ԱՄՆ–ին պատասխանատու է համարում 23,4%-ը, առանձին Իսրայելին՝ 13,8%-ը, իսկ 3,7%-ն էլ պատասխանատու է համարում Իրանին։
Այս իրավիճակի վերաբերյալ ՀՀ կառավարության քաղաքականությունից հարցվածների 27,2 %-ը գոհ է, իսկ 23,3%-ը` դժգոհ։
Sputnik Արմենիա
