Логотип

Ողբերգական վթար Շիրակի մարզում․ 5 մարդ մահացել է, 3-ը` վնասվածքներ ստացել

Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է, 3-ը` վնասվածքներ ստացել։ Լուրը հայտնում է shamshyan.com-ը։

Վթարը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում։ Բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ բժշկական կենտրոն տեղափոխվածները երեխաներ են։

Sputnik Արմենիա