Логотип

ՈՆՑ ՈՐ ՍԱՏԱՆԱՆ Է ԽԱՉԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԴՈՒՔ ԵՔ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ․ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ՝ ՔՊ-ԻՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն արձագանքել է ՔՊ-ի պնդմանը, իբրև ընդդիմությունը «վախենում է» խաղաղությունից։

«ՔՊ ներկայացուցիչներից մեկը, ուղեղի և/կամ քաղաքական պատասխանատվության բացակայության պայմաններում, հայտարարում է․ «Ոնց որ վամպիրներն են լույսից վախենում, էդպես էլ ընդդիմությունը՝ խաղաղություն բառից»։

Հայ ժողովրդի՝ հազարավոր կյանքերի, արյան ու արժանապատվության հաշվին վամպիրային քաղաքականություն իրականացնող «խմբակցության» ներկայացուցիչն անամոթաբար փորձում է մեղադրել ընդդիմությանը՝ խաղաղության հարցում։

Դուք խաղաղության հետ ոչ մի կապ չունեք։ Դուք դավադրությունների տեսության, տգիտության շտեմարանի և թուրքական ախորժակի մեծացման հետ կապ ունեք։

Դուք ո՛չ խաղաղության գինը գիտեք, ո՛չ պատերազմի, ո՛չ ազգային արժանապատվության ու ոչ էլ հայրենիքի գինը գիտեք։ Դուք միայն ձեր մանդատից ստացած քյարը հաշվել գիտեք։ Ու ոնց որ սատանան է խաչից վախենում, այնպես էլ դուք եք իշխանափոխությունից վախենում, որովհետև գիտեք, թե ինչ աղետ եք պատճառել մեր ժողովրդին։

Խաղաղությունն ապրանք կամ ծառայություն չէ, որ Սյունիքի հաշվին գնաք Վաշինգտոնից առնեք ու բերեք, քվեաթերթիկի գնով ծախեք ժողովրդի վրա։ Դուք այս երկրի համար ոչինչ չունեք արած՝ բացի պատերազմների միջով անցնելուց, վնասներից, հայրենազրկումից, աղետից ու կորուստներից։

Ձեր բախտն այս անգամ չի բերելու, և չե՛ք կարողանալու նորից խաբել հայ ժողովրդին։ Կայուն և լիարժեք խաղաղությունը հաստատվելու է պետության ներքին և արտաքին անվտանգության, հավասարակշռված ու շահավետ քաղաքականության արդյունքում՝ ձեզ իշխանությունից հեռացնելուց հետո։

Այդ ժամանակ կտեսնենք, թե ով է իրականում վախենում խաղաղություն բառից»։

Aysor.am