ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ։
«Ես վերջ եմ դրել անլուծելի համարվող պատերազմներին։ Ադրբեջան և Ալբանիա։ Դա շարունակվում էր երկար, երկար տարիներ», – ասել է Թրամփը։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումից հետո հռչակագիր ընդունվեց՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրման վերաբերյալ։
Երևանը նաև համաձայնեց համագործակցել ԱՄՆ-ի և երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի իր ինքնավարության հետ կապող «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» ստեղծելու համար։
Sputnik Արմենիա