Логотип

«ՈՐԴԻՆԵՐԻ ԿԱՆՉ» ՀԿ․ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԻՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՄՏԱԾՎԱԾ ՕՐՎԱ ԿԱՐԻՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉՈՒՆԻ

Պատերազմից 5 տարի անց սեպտեմբերի 27-ին Եռաբլուրը մարդաշատ էր։ Վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի Եռաբլուր չէր դադարում։ Այցելուների մեջ գերակշռում էին երիտասարդները և դպրոցականները։ Սա ապացույցն է այն բանի, որ նահատակներին հիշելու համար նոր մտածված օրվա կարիք ժողովուրդը չունի։

Հիշատակի օրերը պատահականության սկզբունքով չեն ընտրվում, դրանք կապված են կոնկրետ պատմական ճակատագրական իրադարձությունների հետ:

Իշխանական պատգամավորների կողմից նախաձեռնած հունվարի 27-ը որպես հայ ժողովրդի բոլոր ժամանակների նահատակների հիշատակման օր սահմանելու օրինագիծը համարում ենք անընդունելի և արհեստածին, որն արցախյան բոլոր պատերազմների զոհերին առնչվող հիշատակի իրական օրերը ստվերելու, պատմական փաստերը խեղաթյուրելու, մոռացության մատնելու իրական վտանգ է պարունակում:

«Որդիների Կանչ» ՀԿ, ֆեյսբուքյան էջ