Логотип

Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը շարունակական հարձակումներով կարևոր ռազմավարական բարձունքներ ու տարածքներ է օկուպացրել Սյունիքի մարզում, գրում է «Հետքը»։

Մեր նախորդ թողարկումներում պատմել ենք Գեղարքունիքում և Վայոց Ձորում ադրբեջանական օկուպացիաների մասին: Այս մարզերում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հակառակորդն ընդհանուր գրավել է մոտ 130 քկմ տարածք:

Սյունիքի մարզում օկուպացիան տեղի է ունեցել փուլերով՝ 3 տարի շարունակ: Ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք են ներխուժել մի քանի ուղղությամբ:

Առաջինը՝ Սյունիքի բարձրավանդակում, ավելի կոնկրետ՝ Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանից մինչև Իշխանասար ու Սև լիճ: Երկրորդը Տեղ գյուղի հատվածն է, երրորդը՝ Ծավ-Ներքին Հանդ ուղղությունը:

Այս թողարկման մեջ կպատմենք առաջին երկու ուղղությունների մասին:

News.am