ՀՀ վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր ու եկավ հաստատելու Հայաստանում դատական և իրավապահ համակարգի՝ քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք լինելու մասին կարծիքը։ Աս մասին հայտարարություն է տաածել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը, և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը նաև մերժել է գլխավոր դատախազության բողոքը` կապված փողերի լվացման հիմնավոր կասկածի հետ։
«Ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» կալանավորելու որոշումները, որոնք կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։ Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ»,– նշել են պաշտպանության խորհրդից։
Խորհուրդը նաև ընդգծել է, որ հետևողականորեն շարունակելու են պայքարը հանուն արդարության՝ «Մեր ձևով»։
Sputnik Արմենիա