Логотип

Ուզում ենք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում․ «Մեր ձևով» շարժման անդամների այցը Ստեփանավան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները նոյեմբերի 26-ին աշխատանքային այց են կատարել Ստեփանավան, որտեղ պաշտոնապես բացվել է շարժման Ստեփանավան քաղաքի տարածքային գրասենյակը, հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշել է քաղաքային համայնքներում արտադրամասերի, գյուղերում՝ մթերման կայանների և բերքի գնի ֆիքսման անհրաժեշտությունը։ Նա նաև շեշտել է, որ շարժումը նպատակ ունի փոխել քաղաքացիների կյանքի որակը։

«Եթե պետք է ձեր կյանքում բան չփոխենք, գնանք մեր գործերով։ Պետք է մի բան փոխել։ Իշխանության մեջ մի բան չկա, որ մենք չունենք այս պահին»,- ասել է նա։

Շարժման անդամները շրջել են նաև Գյուլագարակ և Ագարակ համայնքներում։ Գյուլագարակակում շարժման անդամները գյուղի բնակիչներին են ներկայացրել շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային համայնքների և գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը, տեղի է ունեցել մտքերի փոխանակում բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական մեծ պոտենցիալը լավագույնս օգտագործելու հնարավորությունների մասին։

«Մեր ձևով» շարժումը հիմնադրվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից, ով հունիսից գտնվում է կալանքի տակ: «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ նախնական շրջանում շարժումը լինելու է ապաքաղաքական, իսկ ոչ քաղաքական ձևաչափով փորձագիտական գնահատականների հավաքման գործընթացի ավարտից հետո շարժումը պետք է անցնի քաղաքական փուլ:

Armenia Today