Հոնկոնգում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, ևս 279 մարդու չեն կարողանում գտնել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի մասին:
Նոյեմբերի 26-ին Հոնկոնգի Թայ Պո շրջանում մի քանի բարձրահարկ շենք է հրդեհվել։ Հրդեհին տրվել է վտանգի չորրորդ աստիճան։
Հաղորդվում էր, որ բարձրահարկ շենքերում մարդիկ արգելափակված են մնացել։ Հարակից շենքերի բնակիչները տարհանվել են։
Sputnik Արմենիա
