Логотип

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը

Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

«Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ և պրոֆեսիոնալ

Գալիք 5 տնտեսական քայլերն են

300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում:

Մեր հայրենակիցներն ապրելու և աշխատելու են հայրենիքում

0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար:

Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ և այլք, արարելու են նպաստավոր պայմաններում և զարգացնելու են իրենց գործունեությունը

20% էժան դեղորայք բոլորի համար:

Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու

Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:

Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու

20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:

Պետությունը նպաստելու է ընտանիքների ձևավորմանը և աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»,-գրել է նա։

News.am