«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջն անվտանգային նկատառումներից ելնելով այս պահին տեսանելի չէ, քանի որ էջի վրա տեղի է ունեցել հարձակում, հայտարարել է կուսակցությսն մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Սա խոսում է նրա մոտալուտ ձախողման մասին»,- նշել է նա։
Ղահրամանյանը հայտարարել է, որ պայքարելու են յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ և բարձրացնելու են իրենց ձայնը բոլոր հարթակներով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլոն Գաբրիելյանն ու ԱԺ նույն կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան գրառումներով հերքել են իշխանությունների կապը Կարապետյանի էջի ժամանակավոր արգելափակման մեջ։
Armenia Today
