Логотип

Ուիթքոֆ․ Ռուսաստանը վստահեցրել է Թրամփին, որ հետախուզական տվյալներ չի տրամադրում Իրանին

Ռուսաստանը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ հետախուզական տվյալներ չի տրամադրում Իրանին, CNBC-ին տված հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։

«Մենք կարող ենք նրանց խոսքերը հալած յուղի տեղ ընդունել,- ասել է Ուիթքոֆը CNBC-ի «Money Movers» հաղորդման ժամանակ,- Հուսանք, որ նրանք տեղեկատվություն չեն տրամադրում»,- հավելել է նա։

ԱՄՆ և Ռուսաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը նախորդ օրը հեռախոսազրույց են ունեցել։

«Երեկ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ռուսներն ասել են, որ տեղեկատվություն չեն տրամադրում»,- ասել է Ուիթքոֆը։

Այնուամենայնիվ, ըստ MS Now-ի հաղորդագրության, շաբաթ օրը, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյայի, պնդում էր, որ Ռուսաստանը, իբր, Իրանին տվյալներ է տրամադրում, որոնք կարող են օգնել նրա ուժերին հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան նավերի, ինքնաթիռների և ռազմական բազաների վրա։ «Ռուսաստանը հետախուզական օգնություն է ցուցաբերում Իրանին»,- ասել է պաշտոնյաներից մեկը։

Ուիթքոֆը հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հետախուզական տվյալներ է տրամադրում Իրանին։ «Ես հետախուզության սպա չեմ, ուստի չեմ կարող ձեզ ասել»,- ասել է նա։

News.am