Логотип

Ուիտկոֆը և Քուշները չեն մեկնի Իսրայել, նրանք չեղարկել են նախատեսված այցը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ամերիկացի ձեռնարկատեր Ջարեդ Քուշները չեղարկել են մարտի 10-ին նախատեսված այցը Իսրայել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իսրայելական 12–րդ հեռուստաալիքին։

«Ուիտկոֆը և Քուշները չեղարկել են վաղը (մարտի 10-ին. խմբ.) նախատեսված իրենց այցը»,– հաղորդել է հեռուստաալիքի լրատվական ծառայությունը։

Նրանց նախատեսած այցի մասին ավելի վաղ հայտնել էր ամերիկյան «Axios»–ը։

Sputnik Արմենիա