Логотип

Ուիտկոֆ․ ԱՄՆ-ն հանձնառու է մինչև այս տարեվերջ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը

ԱՄՆ իշխանությունները հույս ունեն հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը մինչև այս տարվա վերջ, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը։

«Ռուսաստան, Ուկրաինա, Իրան, Իսրայել, ՀԱՄԱՍ՝ մենք ամբողջ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել այս երեք հակամարտությունների շուրջ։ Մենք հույս ունենք դրանք լուծել մինչև այս տարվա վերջ», – ասել է նա Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ կայացած ԱՄՆ վարչակազմի նիստում։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները տեղի են ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկայում և տևել են մոտ երեք ժամ: Հանդիպմանը ռուսական կողմիցմասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: ԱՄՆ-ից ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:

Պուտինը բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը դարձել է Ալյասկայում քննարկման կենտրոնական հարցերից մեկը, ինչպես նաև նշել է, որ Թրամփի հետ լավ գործնական և վստահելի կապ է հաստատվել, և, շարժվելով այդ ճանապարհով, կարելի է հասնել Ուկրաինայում հակամարտության ավարտին: Իր հերթին Թրամփն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունների մի շարք կետերի շուրջ Ռուսաստանի հետ դեռևս համաձայնություն չկա, սակայն կողմերը համաձայնության գալու «լավ շանսեր» ունեն:

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ նախագահը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ընդունեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և եվրոպական երկրների ղեկավարներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ղեկավարներին: Հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ չարժե համեմատել անվտանգության երաշխիքները, որոնք կարող է ստանալ Կիևը, Հյուսիսատլանտյան դաշինքում առկա երաշխիքների հետ: Թրամփը նաև հայտնեց, որ ԱՄՆ բարձրագույն պաշտոնում իր գտնվելու ընթացքում Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորք չի լինի:

Sputnik Արմենիա