Դեկտեմբերի 25-ին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրվան նվիրված` Ազատան համայնքի մուտքից ուխտերթով շարժվելու են Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։
Շիրակի թեմից հայտնում են, որ ուխտերթը կմեկնարկի ժամը` 10:00, Ազատան համայնքի մուտքից, իսկ ժամը` 10:30-ին Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։
Մայր Աթոռից բերվելու է Սուրբ մասունք:
News.am
