Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի տվյալների բազայում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կայքի տեղեկատվությունը։
Կայքի հեղինակները, մասնավորապես, մեղադրում են արքեպիսկոպոս Եզրասին Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ հրապարակային աջակցություն ցուցաբերելու մեջ։
Այս տարվա մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։
News.am