Ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները ապշած էին, երբ իմացան Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նոր ծրագրի գոյության մասին։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը նոր կարգավորման ծրագրի վրա սկսել է աշխատել հոկտեմբերի վերջին՝ Մայամիում Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպումից հետո։
Ինչպես պնդում են Politico-ի աղբյուրները, արևմտյան և ուկրաինական բազմաթիվ քաղաքական գործիչների մոտ այս նորությունը մտավախություններ է առաջացրել, որ ԱՄՆ-ը կարող է զիջել Ռուսաստանի պահանջներին։
News.am
