Логотип

Ուկրաինան հրաժարվել է հյուրընկալել Եվրոխորհրդարանի պատվիրակությանը

Ուկրաինան չեղարկել է Եվրոխորհրդարանի անդամների խմբի այցը՝ պատվիրակության կազմում «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցության ներկայացուցիչ Հանս Նոյհոֆի ներկայության պատճառով, հաղորդում է Euractiv-ը։

Հրապարակման համաձայն՝ ուկրաինական կողմը որոշում է կայացրել՝ իմանալով, որ Նոյհոֆը նախկինում այցելել է Ռուսաստան և բազմիցս արտահայտել է դիրքորոշումներ, որոնք Կիևը համարում է խնդրահարույց։ Այցը ներառում էր նաև ռազմական ենթակառուցվածքների այցելություն, ինչը ևս լրացուցիչ մտահոգություններ է առաջացրել։

Եվրոխորհրդարանի անդամներից մեկը աղբյուրին հայտնել է, որ իրավիճակը «տհաճ» է, քանի որ անվտանգության սպառնալիք է առաջացել հենց Եվրոխորհրդարանում։

Նեոհոֆը հրաժարվել է լքել Եվրոխորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը՝ չնայած եվրոպացի պաշտոնյաների կոչերին, այդ թվում՝ նրա հրաժարականի պահանջներին։

Դրանից հետո Կիևը չեղարկել է դեկտեմբերի 1-ին նախատեսված պատվիրակության այցը և քննարկել է Նոյհոֆի մուտքը երկիր արգելելու հարցը։ Այցը չեղարկելու որոշումը հայտարարվել է նոյեմբերի 30-ին։

Mamul.am