Логотип

Չախալյան. Ռեժիմի կողմից եղել են սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել դեկտեմբերի 4-ից հետո

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը փաստաբանի միջոցով տեղեկացնում է.

«Իմ կալանքի ընթացքում ինձ պատանդ վերցրած ռեժիմի կողմից մշտապես եղել են բազմատեսակ սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստից հետո:

Մասնավորապես՝ այս 5 ամիսներին հնարավորինս պաշտպանել եմ սառնասրտությունս և ողջամտորեն կարողացել եմ խուսափել սադրանքների արդյունքում վրա հասնող հնարավոր հետևանքներից:

Միևնույն ժամանակ, գիտակցում եմ, որ եթե ռեժիմը որոշել է նոր գործեր կարել և կալանքի մեջ կրկին կալանավորել, ապա դա վերջինիս համար ամբողջապես իրագործելի է:

Գիտակցելով վերոնշյալը և չխորանալով մանրամասների մեջ՝ հրապարակային հայտարարում եմ՝

Հնարավոր նոր քրեական գործի դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:

Հարգանքներով՝ Վահագն ՉԱԽԱԼՅԱՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ 12.12.2025»։

Panorama.am