Логотип

Չախոյան․ Մի կողմից «հերոսաբար» հեռացնում են «բուդկաները», մյուս կողմից՝ ծառերի գլուխը ուտելով, «բուդկի» տեղ են վաճառում

Ուրեմն, Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր է աճուրդով վաճառում. Դե ես էլ, որպես մասիվի բնակիչ, ասի նայեմ տեսնեմ մեր մասիվներում ինչ կա-չկա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տեսա, որ մայթին մոտ կանաչ գոտում 21քմ «բուդկի» համար հողատարածք են վաճառում, հետո տեսա, որ հրապարակած փաստաթղթերի նկարներում օտարվող հողամասում մեծ ծառեր կան, որտեղ երևում է որ թարմ վնասված են։

Yandex.map-ով նայեցի՝ 2024-ի նկարներում այդ ծառերը չեն երևում։

Այսինքն՝ քաղաքապետարանի հրապարակած նկարները 2024-ից էլ ավելի ուշ են արվել, փաստաթղթեր կազմելու համար։

Դուրսա գալիս են որ ծառերի գլուխը կերել են, որ «օրենքով» քաղաքապետարանը վաճառի հողատարածքը։

Ու ընդհանուր պատկերը ստացվումա են որ քաղաքապետարանը մի կողմից «հերոսաբար» հեռացնումա «բուդկաները», մյուս կողմից էլ՝ «օրենքով» ծառերի գլուխը ուտելով, «բուդկի» տեղա վաճառում։

Դե հիմա ո՞վ կարա ինձ համոզի, որ ես ամենը արվելա «օրենքով» առանց բարձրաստիճան պաշտոնյաների ներքին պայմանավորվածությունների։

News.am