Логотип

«Չեմ էլ ուզում այդ խայտառակության արձագանքել». Սարգսյանը՝ Հովհաննավանքի կեղծ պատարագի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բայց ես ի՞նչ կարող եմ այդտեղ անել. դատավորներին իրենք են որոշում արդարադատություն ապահովել, թե անձնական անվտանգություն։ Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 29–ին, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ իրեն արդարացրած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց և նա հեռացվեց դատական համակարգից, մտավախություն չունի՞, որ մյուս դատավորներն էլ, եթե արդարացնեն, նույն ճակատագրին կարող են արժանանալ։

Անդրադառնալով Հովհաննավանքում տեղի ունեցածին, Սերժ Սարգսյանը միայն ասաց. «Ես չեմ էլ ուզում այդ խայտառակության արձագանքել»։

News.am