Логотип

Չեմ լսել, չեմ տեսել, տեղյալ չեմ. Ֆինանսների փոխնախարարը պետբյուջեից պաշտոնյաների համար հատկացված 3 մրդ մասին

Չգիտեմ ինչ երեք միլիարդի մասին եք խոսում ու հետևաբար չեմ կարող մեկնաբանել այն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան պարգևավճար է նա ստացել, համաձայն մամուլում շրջանառվող տեղեկատվության, ըստ որի պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամ է դուրս գրվել և ուղղվել է իշխանական վերնախավին, որպես պարգևատրում, ևորը ստացել են 13-րդ աշխատավարձի հետ միասին։

«Ես չգիտեմ դուք ինչ գաղտնի որոշման ու ինչ բյուջետային ծախսի մասին եք ասում.եթե հրապարակվել է, հրապարակողին խնդրեք, թող մեկնաբանի: Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը: Իմ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով կհրապարակվի, ի դեպ, խոստանում եմ, որ դա կլինի ոչ թե օրենքով սահմանված վերջնաժամկետին մոտ, այլ առաջիկայում, հենց որ ժամանակ լինի:

News.am