Логотип

Չեմ կոտրվելու «մեր ձևով». Ռուբեն Մխիթարյանը մեկուսարանից նամակ է գրել

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել։ 10 օր հետո մեկուսարանից գրված ձեռագիր նամակը հրապարակել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Անազատության մեջ ավելի ազատ եմ, ազատ եմ, քան երբևէ։ Շնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց։ Հայաստանում արդարություն և արդարադատություն լինելու է։ Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Պայքարելու եմ «Մեր ձևով», չեմ կոտրվելու «Մեր ձևով»»,– գրել է Ռուբեն Մխիթարյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին էլ ուժայինները ներխուժեցինԳյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդուձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքիերկու հոդվածներով։

Հոկտեմբերի 23–ին հայտնի դարձավ, որ Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է։

Sputnik Արմենիա