«Տաշիր կապիտալը» չի պատրաստվում ՀԷՑ–ի հետ կապված բանակցություններ վարել ՀՀ իշխանությունների հետ։ Այս մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«ՀԷՑ–ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը, ՀՀ ղեկավարի ցանկությամբ, չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը, երևի թե առաջին անգամ` միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ վերցրած իր պարտավորությունները չի կատարում»,– ընդգծեց նա։
Կարապետյանի խոսքով` հետևանքները չեն ուշանա, և դրանք Հայաստանի Հանրապետությունը ժամանակի ընթացքում ստիպված է լինելու կրել։
«Միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելու հետևանքները կարող են խնդրահարույց լինել»,– հիշեցրեց Կարապետյանը։
Sputnik Արմենիա
