Չինաստանը միշտ հավատարիմ է եղել իսկական մուլտիլատերալիզմ և հաստատակամորեն պաշտպանելու է միջազգային համակարգը, որի առանցքը Միավորված ազգերի կազմակերպությունն է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Չինացի դիվանագետը հայտարարությունն արել է հերթական ճեպազրույցի ժամանակ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է շարունակի գործել իր ներուժի պատճառով, սակայն նրա առաջարկած «Խաղաղության խորհուրդը» «կարող է» փոխարինել նրան։
Անկախ միջազգային իրավիճակի զարգացումից, Չինաստանը վճռականորեն կպաշտպանի ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային համակարգը, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, նշել է Գո Ծյակունը։
News.am
