Логотип

Պակիստանը հարվածել է Քաբուլի կենտրոնին, կա 400 զոհ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնին Պակիստանի հասցրած հարվածի հետևանքով չորս հարյուր մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ToloNews պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի իշխանություններին։

Աֆղանստանի մայրաքաղաքից հայտնում են, որ թիրախում հայտնվել է բժշկական հաստատությունը, որտեղ բուժում էր ստանում ավելի քան երեք հազար բուժառու։

Պակիստանը հերքում է, որ հարվածել է կլինիկային։ Պաշտոնական Իսլամաբադը պնդում է, որ հարվածները եղել են թիրախային և ուղղված են եղել միայն ռազմական օբյեկտներին։

Sputnik Արմենիա