Логотип

Պակիստանի կողմից Հայաստանը «ՄԱԿ-ում ճանաչելու» խնդիր օրակարգում չկա. ԱԳՆ-ն արձագանքել է ՏԱՍՍ-ի հրապարակմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հրապարակմանը, թե «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։

«Հայաստանի Հանրապետության և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում, բնականաբար, չկա»,– նշել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք, որ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե ««Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։ «Պակիստանը իսկապես պլանավորում է անել դա, և, որպես պատասխան քայլ, ստանալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կոնսենսուս»,- իր զրուցակցին մեջբերել է ռուսական գործակալությունը։ Գործակալության մեկ այլ դիվանագիտական աղբյուր էլ նշել է, որ այդ գործընթացները կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը այդ գործընթացների համար խոչընդոտներ չի թողել։

News.am