Логотип

Պահանջում ենք փոխել Դավիթ Մինասյանի խափանման միջոցը. բողոքի ակցիա դատախազության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ դատախազության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա անցկացվեց ի պաշտպանություն Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանն իր խոսքում նշեց, որ այստեղ են եկել ուղղակի խնդրելու, որ փոխվի Դավիթի խափանման միջոցը։

«Ընդամենն այդ պահանջով ենք այստեղ եկել»,– նշեց Էլբակյանը` ավելացնելով, որ միջնորդություն են ներկայացնելու այսօր առավոտյան Դավիթ Մինասյանի տանն իրականացված հերթական խուզարկության իրավաչափ լինելը վիճարկելուհամար։

Արդյոք ակցիայի մասնակիցները կպահանջե՞ն ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում, փաստաբանն ասաց, որ դա ուղղակի անիմաստ է։

Հավելենք, որ դատախազության շենքի մոտ են հավաքվել Դավիթ Մինասյանի համադասարանցիներն ու նրանց ծնողները։

Sputnik Արմենիա