Логотип

Պաղեստինի և Իսրայելի առաջնորդները համաձայնել են մասնակցել Գազայի հարցով գագաթնաժողովին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Շարմ Էլ Շեյխում կմասնակցեն Գազայի հատվածում պատերազմի դադարեցման վերաբերյալ գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի գրասենյակը:

«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կմասնակցեն խաղաղության գագաթնաժողովին՝ հրադադարի մասին համաձայնագիրն ամրապնդելու և համաձայնագրին հավատարմությունը հաստատելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Եգիպտոսում Գազայի գագաթաժողովին Նեթանյահուի մասնակցության հնարավորությունը: Դրանից հետո Նեթանյահուն խոսել է Եգիպտոսի նախագահի հետ։

Ավելի վաղ «Axios»–ը, հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի, հայտնել էր, որ Նեթանյահուի մասնակցությունը չէր սպասվում:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի գրասենյակը հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման վերաբերյալ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում:

Sputnik Արմենիա